ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գնացիր և դու՝ թափուր թողնելով գրողական գահավորակդ

Գնացիր և դու՝ թափուր թողնելով գրողական գահավորակդ
11.03.2022 | 13:17

Դու, որ տրոփող զարկերակն էիր ազգիդ համար, արդարության հայելին էիր ու նրա ցավի կոչնակը, լքեցիր մեզ, որ երկնքում ևս մայր դառնաս։ Ես այսքան հուշ ո՞նց տեղավորեմ իմ հուշերի արդեն նեղլիկ լուսանցքներում, երբ հեռացողներն իմ հարստություններն էին, ու ես աղքատանում եմ օր օրի։ Դժվար է այսօր խոսել քո մասին...

Դիմանկարդ շատ է թաց... Բայց չեմ կարող չասել` որքան էլ հատու էր խոսքդ, ուժեղ էիր դու, որպես անհատականություն, այնքան էլ փուխր, նուրբ, սիրված կին էիր քո պատերի ներսում։ Սուրճի բաժակն ու սիգարետը անպակաս էին քո սեղանից, բայց դրանց կողքին էր կանաչին ու սոխը կտրատող խոհանոցային դանակը։ Քո մեջ ապրող երկու ալվարդները հակոտնյա էին իրարու։ ՈՒժեղությունն ու սիրող կնոջ կերպարը զուգահեռներ էին, չհատվեցին։

Դու գիտեիր ըմբոստանալ, ելնել ափերից, փոթորկվել մինչ հատակ, խառնելով իրար ավազն ու մարգարիտը, բայց միաժամանակ մնում էիր գրավիչ կանացիություն, երբ Լորենցը սիրագորով Ալվարդ էր ասում։ Ես տեսել եմ քո հպարտ լացը, երբ գունավոր, աստղային Նարեկին էիր ճանապարհում։ Ես հիմա ու՞մ ուսին գլուխս դնեմ և պատմեմ ցրտատար օրերիս մասին, ու՞մ։ Հետագիծդ անջնջելի է... Այն ձգվում է քեզնից դեպի ինձ ու դառնում հրամայական, որ պիտի գրեմ նաև քո մասին` հոգետանս մշտական բնակիչ, իմ Ալվարդ, Խոհերիս ընկեր ու հիշողություններիս կանաչ դաշտ։ Թող լույսն ու աղոթքներս ուղեկից լինեն քեզ մինչև նորից հանդիպենք։ Գնաս բարով...

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7718

Մեկնաբանություններ